Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ողբերգական ավտովթարը ցնցեց բոլորիս․ Գյումրի համայնքի ղեկավարի ցավակացական ուղերձը

Blog Image

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի ցավակցական խոսքը՝ Գյումրի-Երեվան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի կապակցությամբ․

Անցած գիշեր Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարը ցնցել է բոլորիս։ Ահարսարսուռ մի դեպք, որը խլեց 11 մարդու կյանք, ևս 6 վիրավորներ ունենք, որոնց կյանքի համար պայքարում են բժիշկները։

Իմ և բոլոր գյումրեցիների անունից ցավակցություններս եմ հայտնում պատահարից զոհվածների ընտանիքների անդամներին, հարազատներին ու մտերիմներին՝ մաղթելով նրանց ամուր կամք ու համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։ Օր-օրի ավելացող մեքենաների թվին զուգահեռ՝ ավելանում են նաև ճանապարհային պատահարների թիվը և այսօր, ավելի քան երբևէ, բոլորս պետք է լինենք մաքսիմալ զգոն և ուշադիր՝ զերծ մնալու համար այսօրինակ ողբերգական պատահարներից։

Send