Բացահայտվել են նռան անսպասելի բուժիչ հատկությունները

Բացահայտվել են նռան անսպասելի բուժիչ հատկությունները

Նուռը շատ օգտակար է առողջության համար և հաճախ օգտագործում են ցածր հեմոգլոբինի համար։ Սակայն այս պտուղները շատ ավելի բուժիչ հատկություններ ունեն, ասել է էնդոկրինոլոգ եւ սննդաբան Օքսանա Միխալեւան։

Բժշկի խոսքով՝ գիտնականները բազմիցս ապացուցել են, որ նուռը պարունակում է հզոր հակաօքսիդանտներ, իսկ այս մրգերն ունեն նաև հակաքաղցկեղածին և հակամանրէային հատկություններ։

Gazeta.ru-ին տված հարցազրույցում մասնագետը նշել է, որ նուռը պետք է օգտագործել սրտի և անոթների հետ կապված խնդիրների, ինչպես նաև ուռուցքաբանության, էնդոկրին և ռևմատոլոգիական հիվանդությունների դեպքում։ Բացի այդ, այս պտուղները զգալիորեն կթեթեւացնեն բերանի խոռոչի պաթոլոգիաների ախտանիշները եւ կվերականգնեն մաշկի գեղեցկությունն ու երիտասարդությունը։

Շատերը փորձում են նուռ ուտել առանց կորիզի։ Սակայն մրգի այս հատվածները պարունակում են մեծ քանակությամբ բջջանյութ, որը բարենպաստ ազդեցություն է ունենում մարսողության վրա։

Այնուամենայնիվ, ընդգծել է Օքսանա Միխալևան, կարևոր է հասկանալ. կարելի է ուտել միայն փափուկ սերմեր, դրանք հանդիպում են երիտասարդ մրգերի մեջ, կոշտ սերմերը, ընդհակառակը, կարող են լրջորեն վնասել աղեստամոքսային տրակտի լորձաթաղանթը, այս դեպքում իսկապես ավելի լավ է ուտել միայն: միջուկը։