Զրույցից հետո Թրամփը Պուտինին անվանել է «հաճելի ջենտլմեն»

Զրույցից հետո Թրամփը Պուտինին անվանել է «հաճելի ջենտլմեն»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին անվանել է «հաճելի ջենտլմեն»։

Նա այս մասին հայտարարել է «Քենեդի» կենտրոնում կայացած հանդիսավոր ընթրիքի ժամանակ։ 

«Ինչո՞ւ չնստենք և չպատմենք միմյանց, թե ինչպես է անցել մեր օրը։ Գուցե նախ պետք է սկսեմ Վլադիմիր Պուտին անունով մի հաճելի ջենտլմենի հետ իմ փոքրիկ զրույցից», - ողջունել է Սպիտակ տան ղեկավարը միջոցառման հյուրերին։

Թրամփը հավելել է, որ լավ զրույց է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ, և «որոշակի առաջընթաց կա»։