Երկնաքարը, որը 2014 թ. հայտնվել էր Երկրի վրա, կարող է այլմոլորակային տեխնոլոգիայով ստեղծված լինել

News.am-ը գրում է․
Հարվարդի համալսարանի իսրայելա-ամերիկացի ֆիզիկոս Ավի Լեբը հայտնել է, որ ցանկանում է Արեւային համակարգից այն կողմ գտնել երկնաքարի մնացորդները, որը Խաղաղ օվկիանոս էր ընկել 2014 թ.: Նա ենթադրում է, որ դա կարող էր այլմոլարակային քաղաքակրթության «ձեռքի գործ լինել», գրում է Times of Israel-ը:
ԱՄՆ տիեզերական հրամանատարությունն այս ամիս ավելի վաղ հաստատել էր, որ տվյալների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երկնաքարը, հավանաբար, միջաստղային է եղել:
«Բեկորներն ընկել են օվկիանոսի հատակին՝ Պապուա Նոր Գվինեայից ոչ հեռու, եւ դրանք կարելի է հավաքել մագնիսի օգնությամբ: Հավաքելուց հետո կկարողանանք ուսումնասիրել դրանց բաղադրությունն ու բնույթը: Հիմնական հարցն այն է՝ կկարողնա արդյոք որեւէ միջաստղային երկնաքար ցույց տալ բաղադրությունը, որն արհեստական ծագում ունի: Իմ երազանքն է մի քանի ստեղներ սեղմել ֆունկցիոնալ սարքավորման վրա, որը ստեղծված կլիներ Երկրի սահմաններից այն կողմ,- գրում է Լեբը: