Ցանկություն ունենք հայ-ղազախական ձեռնարկատիրական խորհուրդ ստեղծելու․ Նուրտլեու

Մեր բարեկամությունը 25 տարվա պատմություն ունի։ Այդ մասին այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին հարաբերությունների զարգացումն էլ ավելի տեսանելի է՝ տնտեսության առումով։

«Մենք ցանկություն ունենք հայ-ղազախական ձեռնարկատիրական խորհուրդ ստեղծելու։ Մեր երկրները բաց են այդ առումով, կան բազմաթիվ հնարավորություններ»,- նշեց նա։

Նա նկատեց, որ Հայաստանը շատ մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ իր աշխարհագրական դիրքի շնորհիվ։

Մանրամասները՝ տեսանյութում։