Ամերիկայի Միացյալ Նահանգները ևս երկու նավի է հարվածել Արևելյան Խաղաղ օվկիանոսում, հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։
«Երեկ, նախագահ Թրամփի հրահանգով, երկու մահացու հարվածներ են հասցվել ահաբեկչական կազմակերպությունների կողմից շահագործվող երկու նավերի վրա»,- գրել է Հեգսեթը։
Ըստ նրա՝ այս նավերը ներգրավված են եղել թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ, տեղափոխել են թմրանյութեր և շարժվել Արևելյան Խաղաղ օվկիանոսում թմրանյութերի ապօրինի շրջանառության հայտնի երթուղով։
«Երկու հարվածներն էլ տեղի են ունեցել միջազգային ջրերում։ Յուրաքանչյուր նավ տեղափոխում էր երեք տղամարդ նարկոահաբեկիչ. բոլոր վեցն էլ սպանվել են։ ԱՄՆ ուժերի շարքերում զոհեր չկան», - ասել է Պենտագոնի ղեկավարը։
