Ֆրանսիան կուժեղացնի հրեական հաստատությունների անվտանգությունը․ ԱՄՆ-ում իսրայելցի դիվանագետներ էին uպանվել

Ֆրանսիան կուժեղացնի հրեական հաստատությունների անվտանգությունն ԱՄՆ-ում իսրայելցի դիվանագետների սպանությունից հետո, այս մասին հաղորդել է AFP գործակալությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան 2 աշխատակից է սպանվել։
Հարձակման գլխավոր կասկածյալը Չիկագոյից 30-ամյա Էլիաս Ռոդրիգեսն է, ով ձերբակալվել է դեպքից հետո։ Ձերբակալությունից հետո Ռոդրիգեսը վանկարկել է «Ազատություն ազատ Պաղեստինին»