Ո՞վ է կրակել Սլովակիայի վարչապետի վրա․ ի՞նչ վիճակում է վերջինս

71-ամյա տղամարդ է կրակել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի վրա: Հայտնել է JoJ հեռուստաալիքը։
Մահափորձից հետո Սլովակիայի վարչապետի կյանքին վտանգ չի սպառնում։
Սլովակիայի վարչապետը հիվանդանոց ժամանելուն պես ուշագնաց է եղել, օգնություն է ստացել, ու վիճակը կայունացել է։ Հայտնել է Reuters-ը՝ հղում անելով հիվանդանոցի ներկայացուցչին։