Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

38-ամյա վարորդը Volkswagen Jetta-ով հայտնել է գերազմանոցում՝ կոտրելով շիրամաքարը. վիրավորներից 1-ը երեխա է

Blog Image

Երեկ՝ օգոստոսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 06:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 38-ամյա Քրիստինա Թ.-ն իր վարած Volkswagen Jetta մակնիշի ավտոմեքենայով Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել աջակողմյան ճամփեզրից մոտ 1,5 մ հեռավորության վրա գտնվող «Վարսենիկ Մարկոսյան» գրառմամբ գերեզմանին: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Քրիստինա Թ.-ն և նրա 15-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ալավերդի» բժշական կենտրոն:

Վթարի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ֆոտոլրագրողը հայտում է, որ բախման հետևանքով շիրմաքարը կոտրվել է և մեքենան հայտնվել է հետիոտնի համար նախատեսված վայրում: 

 

Send