Լավ, բա երեխան գիրկը մեքենայի դիմացը նստելն էլ վարչական տուգանք է, բա սրա՞ն ինչի չեք արձագանքում. Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանը գրել է․
«Որ ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանը եթերում տնակում ապրող տատիկին բարեգործությամբ վառելափայտ ուղարկելու բացահայտ խոստում է տալիս՝ հասկացանք, ՔՊ-ն է, քրեական հետապնդում չեք հարուցում...
Լավ, բա երեխան գիրկը մեքենայի դիմացը նստելն էլ ընդամենը վարչական տուգանք է, բա սրա՞ն ինչի չեք արձագանքում:
Մի անհայտ աղբյուրից տեսանյութ եք տիկտոկներում գտնում Վանեցյանի ու Մարտուն Գրիգորյանի վրա՝ անմիջապես պարեկներն ու քրեական ոստիկանությունը հայտնվում են մեր գրասենյակներում...»: