Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարզվելու ընթացքում ընկել եմ և կոտրել ձեռքս․ կպահանջվի նաև վիրահատական միջամտություն․ Սիմոնյան

Blog Image

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում հրապարակում է արել՝ անդրադառնալով այսօր իր հետ պատահած միջադեպին։

«Սիրելի ընկերներ, համացանցի աղմուկից և տարբեր շահարկումներից զերծ մնալու համար տեղեկացնեմ ձեզ, որ մարզվելու ընթացքում ընկել եմ և կոտրել ձեռքս, կպահանջվի նաև վիրահատական միջամտություն: Շնորհակալ եմ բազմաթիվ նամակների և զանգերի համար»,- գրել է նա։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ նախագահին իր անվտանգության աշխատակիցները կառավարական առանձնատների հարակից տարածքից շտապ հասցրել էին հիվանդանոց։

Երբ մեր նկարահանող խումբը հասել էր Նաիրի ԲԿ, Սիմոնյանն արդեն ռենտգեն հետազոտություն էր անցնում։

Ավելի ուշ նրա խոսնակ Ծովինար Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Սիմոնյանի ձեռքն է վնասվել։

Send