«Հայվան», «իմ գրագետ իմ հզոր», «Աշուղ` թերի, հավայի»․ Փաշինյանի ոտանավորի լայքերն ու մեկնաբանությունները

Ֆեյսբուքով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում նորից ակտիվացել է իրեն հարազատ միջավայրում։ Նրա վերջին փոստը ՖԲ իր էջում մի մանկապատանեկան ոտանավոր է՝ հերթականը իր պարզունակ, դպրոցական տարրական դասարանի ոտանավորների շարքից, որ երկնել է պատերազմի ժամանակ իրեն գերագույն հրամանատարի տեղ դրած, հետո պարտության ամբողջ մեղքն ու պատասխանատվությունը ուրիշի վրա բարդած այս անձնավորությունը։
Ոտանավորը շատերդ տեսած կլինեք՝ նորից չխեղաթյուրենք ձեր պատկերացումները չափածոյի նկատմամբ, փոխարենը ուզում ենք ձեր ուշադրությունը հրավիրել նրա վրա, թե ովքեր, ինչ ռեակցիա են տվել Նիկոլ Փաշինյանի այս ոտանավորին, և ինչ մեկնաբանություններ են թողել մեկնաբանություններում։
Նախ նկատենք, որ գրառումը հավաքել է 10 հազարից ավելի ռեակցիա, որից մոտ 8900-ը լայքել է, մոտ 1200-ը՝ սրտիկել, 357 հոգի ջղայն սմայլիկ է դրել, 104 օգտատեր՝ ծաղրանքի սմայլիկ (խա-խա), մի 30 հոգի էլ՝ լացելու սմայլիկ։
Ուշագրավ է հաստկապես լայքողների և սրտիկողների ով լինելը․ իմ ֆեյսբուքյան ընկերներից, որոնց ճանաչում են, լայքել են ՔՊ-ական պատգամավորներ Հասմիկ Հակոբյանն ու Նարեկ Զեյնալյանը, Լոռու նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան, բոլոր իշխանություններին մինչև հոգու խորքը մշտապես քծնող Նաղաշ Մարտիրոսյանը, իմ հեռավոր ազգականներից մեկը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Մարզահամերգայինի տնօրեն, նախկին հումորիստ Կարեն Ղազարյանը, Ալեն Սիմոնյանի թիմակիցներ Դավիթ Աառքելյանն ու Համլետ Գևորգյանը, Չարենցավանում գործող «Չարենց» մարկետի աշխատակից Նվեր Այվազյանը, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, նախկինում՝ ԲՀԿ-ական պատգամավոր, ներկայում՝ ակնհայտ նիկոլական Հակոբ Նազարյանը և այլք։
Պակաս ուշագրավ չէ նաև սրտիկողների ցանկը՝ նախկինում ԲՀԿ-ական պատգամավոր, այժմ՝ ճամբարափոխ եղած ՔՊ-ական Սերգեյ Բագրատյանը, ՔՊ-ական պատգամավոր Լուլուն (Լուսինե Բադալյան), ՔՊ-ի երիտակտիվիստներից մի աղջիկ՝ Վիկտորյա Հարությունյան անունով, ՊԵԿ նախագահի պաշտոնից այս տարվա փետրվարին ազատված Արտյոմ Սմբատյանը, ու բազմաթիվ այլ նիկոլականներ, որոնք մեզ անհայտ դեմքեր են՝ պաշտոնյա չեն, պատգամավոր չեն, քաղաքական ակտիվիստ չեն, պարզապես Նիկոլի երկրպագուներն են, որոնք, հավանաբար, էյֆորիայի մեջ են ընկնում (և ոչ միայն էյֆորիայի), երբ ամեն անգամ տեսնում են, թե ինչպես է իրենց առաջնորդ «Ընկեր Նապոլեոնը» իբրև թե հանուն հայրենիքի հերթական տարածքը հանձնում մեր հայրենիքից։
Փաստորեն, շատ քծնողները սրտիկ են դրել, պակաս քծնողներն ու հոգու խորքում (ոչ բացահայտ) տեղ-տեղ նրանից զզվողները՝ անշառ լայք են դրել, որ չասեն՝ չի հավանել մեծն պոետի մտքի զեղումները։ Ուշագրավ է նաև, որ ՔՊ-ի ոչ ամբողջ կազմն է Փաշինյանի այս գրառմանը հավանություն տվել, թերևս միայն նրանք, որոնք քծնելու կամ ցույց տալու ինչ-որ բան ունեն։
Իսկ ովքե՞ր և ի՞նչ մեկնաբանություններ են թողել «Ընկեր Նապոլեոնի» այս «բարձրաշխարհիկ» պոեզիայի տակ։ Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը՝ բառացի, առանց խմբագրման, բնօրինակով․ «Աշուղ` թերի, հավայի» (Վարդուհի Հարությունյան), «Անճաշակ գեղցի», (Արթուր Մինասյան), «Խանում -ռեհան -գոհար -մարդանման կենդանիներ հիմա նիկոլն էլ է զարմացել -թե ինչաստիճանի ոչխար է էս ժողովուրդը ՚ որ էսքան սրանց գլխին իմ բերած չարիքից հետո էլ գժվում են իմ համար։ Այ ողորմելի տականքներ- Արցախն է նվիրել թուրքին 5000 ջահել տղա է դրել հողը -Հայաստանն է կտոր կտոր տալիս -թուրքի 3000000 բանդիտ -գլուխ կտրող հանցագործ է բերում Երեվան -թե մինչեվ ձեր տուն չմտնեն ուշքի չեք գա։Հայը այսօր բուժվելու -դեղ առնելու հնարավորություն չունի -հիվանդանոցները լիքն է հիվանդ -անօգնական մարդկանցով։ Թոշակառուն կոպեկների հույսին մի կերպ գոյատեվում է։ Այսօր ապրում են նիկոլականները եվ գող ավազակները» (Վալյա Շահվերդյան), ի դեպ այս կինը՝ տիկին Վալյան, տարիներ առաջ՝ 2008 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանին պահել է իր տանը՝ թաքցնելով նրան իրավապահներից, հիմա անխնա և շատ արդարացի կերպով քննադատում է նրան։
Շարունակենք շարքը․ «tiezerakan makardaki srika» (Ռոման Դավթյան), «Հայվան» (Արա Մելիքջանյան, Փաշինյանի նախկին թիմակից և աջակից), «et banasirutyun@ dir miyan vivaroner@ u totoner@ paki. azgt variya gnum sar himnarknerum gumar en xarum. drel banastercutyun es asum mtaci» (Մխիթար Աղասյան, ազատամարտիկ, արցախյան պատերազմի մասնակից), «Eli harbel plush plush dursa talis» (Մագա Մակյան), «Տենաս էդ լացն ո՞վ հեղինակեց։ Ինչ անում ես քիչ ես անում։ Մի քիչ էլ աշխատի, որ քեզ թևեր տված ու իշխանության բերած նախորդ իշխանությունը լավ քեֆ անի ու ուրախանա։ Էն "լացող" ծնողներն էլ, "չկոռումպացված" բիզնեսի հետ մուծվեն իրենց "հոգեբանական" աջակցողին» (Նարինե Կիրակոսյան, լրագրող)։
Անցնենք դրական մեկնաբանություններին․ «Հայոց արժանի զավակ» (Սուսան Պետրոսյան), «Կեցցես իմ թանկ իմ խելացի իմ գրագետ իմ հզոր մեր հպարտություն ։մեր հարստություն Հայ ժողովրդի սիրելի անկրկնելի ՎԱՐՉԱՊԵՏ ջան» (Գոհար Եփրեմյան), «Իմ հրաշք վարչապետ ,մեր հզոր վարչապետ ,,շակալները,դավաճանները ձրիակերները ,քեզ են ասում ,դավաճան ,բայց ո՞վ չգիտի որ իրենք են իրական դավաճանները» (Խանում Զակեվոսյան), «ՀԱՎԵՐԺ ՎԱՐՉԱՊԵՏ ՄԵԾՆ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ ՄԻՇՏ ԱՌԱՋ ՈՉ ՄԻ ՔԱՅԼ ԵՏ» (Թագուհի Աղազարյան) ու այսպես շարունակ։ Մեր ընթերողների նյարդերը խնայելու համար բոլոր մեկնաբանությունները չենք թվարկում։
Վահե Մակարյան