Հակակոռուպցիոն կոմիտեն մանր ժուլիկություններ է սկսել․ «Մեր դաշինքի» թեկնածուի ձերբակալման համար հիմք չկա. Բաբայան

Հակակոռուպցիոն կոմիտեն մանր ժուլիկություններ է սկսել․ «Մեր դաշինքի» թեկնածուի ձերբակալման համար հիմք չկա. Բաբայան

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը գրում է․

«Հակակոռուպցիոն կոմիտեն մանր ժուլիկություններ է սկսել։ Ձերբակալված Անահիտ Խալաթյանի պաշտպանին հակակոռուպցիոնը նախ խոստացավ քննիչի Գյումրի ժամանելուն պես տեղեկացնի:

Կանխատեսելով, որ ստելու են պաշտպանը կրկին այցելեց Շիրակի մարզի քրեական ոստիկանություն, որտեղ պահվում էր տիկին Անահիտը: Այցելությամբ պարզվեց, որ քննիչն արդեն ժամանաել է: Այս անգամ քննիչը խոստացավ նյութերին ծանոթանալուց անմիջապես հետո հրավիրել պաշտպանին: Նորից կանխատեսելով, որ սուտը շարունակվելու է պաշտպանը կրկին այցելեց Շիրակի մարզային ոստիկանություն: Այս անգամ պարզվեց, որ տիկին Անահիտին գաղտնի տեղափոխել են Երեւան:

Ահա այն փաստը, որ այս ձերբակալման համար չկա որւեէ հիմք, այլապես այդ կառույցը չէր դիմի նիկոլիզմին:

Արդեն հասնում եմ Երեւան»: