2023 թվական` ինչպես դիմավորել, ինչ պատրաստել, ինչ հագնել

2023 թվական` ինչպես դիմավորել, ինչ պատրաստել, ինչ հագնել

Ամեն տարի Նոր տարուն նախապատրաստվելիս անպայման պետք է հաշվի առնել տարվա խորհրդանիշը։

Այս տարի այն փափլիկ Սեւ ջրային նապաստակն է (կատուն)։ Հետեւաբար՝ տարվա գույներն են

սևը

մոխրագույնը

երկնագույնը

վարդագույնը

սպիտակը

2023-ի գունային գամման Կենդանակերպի նշանների համար

Խոյ- գազարագույն, կարելի է նաեւ կարմիր

Ցուլ- կանաչի երանգներ

Երկվորյակներ- դեղինի երանգներ

Խեցգետին- երկնագույն կամ մոխրագույն երանգներ

Առյուծ- դեղին, ոսկեգույն, վարդագույն համադրություններ

Կույս- կանաչ, կաթնային, երկնագույն, շագանակագույն

Կշեռք- երկնագույնի եւ ծովային ալիքի պաստելային համադրություն

Կարիճ- սեւ կամ մանուշակագույն

Աղեղնավոր- փիրուզագույն կամ մանուշակագույն

Այծեղջյուր- շագանակագույն կամ դրա երանգները

Ջրհոս- երկնագույն, արծաթագույն, նարդոսի, անանուխի կամ խոր սև երանգներ

Ձկներ- մանուշակագույն կամ դրա երանգները։

Նոր տարվա` 2023-ի հովանավորը (Սեւ ջրային նապաստակ) սիրում է ընտանիքը: Նա սիրում է խաղաղություն և հանգստություն, կյանքի չափված ընթացք, ընկերական և ռոմանտիկ հարաբերություններ: Ուստի 2023-ի դիմավորումը պետք է պլանավորել՝ ելնելով Սեւ ջրային ճագարի նախասիրություններից։

Բնակարանը պետք է զարդարել մեղմ գույներով` մուգ  կապույտի, կանաչի պաստելային երանգներ, ոսկեգույն, կակաոյի գույն։

Գլխավոր ատրիբուտը` տոնածառը Ճագարը խորհուրդ է տալիս զարդարել սեւը կապույտի եւ երկնագույնի համադրությամբ գույներով, չմոռանալով, որ 2023-ին ավելի նորաձեւ է մինիմալիզմը։

Ճագարը բուսական ուտելիքներ է սիրում, հետեւաբար տոնական սեղանին պարտադիր պետք է լինեն

կանաչեղեն

թարմ մրգեր

թեթեւ բանջարեղենային աղանդերներ

օրիգինալ դիզայնով նախուտեստներ

Յուղոտ և ծանրամարս մթերքներին կփոխարինեն ձկան և ծովամթերքի ուտեստները, թռչնի մսից պատրաստված ուտեստները, քանի որ տարին նաեւ Կատվի տարի է:

Սև ջրային ճագարի տարին լինում է վաթսուն տարին մեկ անգամ: Ըստ աստղագուշակների՝ տարվա բնութագրերը կրկնում են կենդանու փոսերը։ Ճագարը (կամ կատուն) փափուկ, քնքուշ և նուրբ արարած է: Նա ի վիճակի չէ լուրջ վնաս պատճառել։

Տարին խոստանում է բավականին կայուն լինել։ Խոշոր տնտեսական ճգնաժամերը, ամենայն հավանականությամբ, կշրջանցեն մեզ։ Չպետք է ծրագրել վիթխարի իրադարձություններ մեկ տարվա ընթացքում, որոնք գլխիվայր շուռ կտան ձեր կյանքը։ Ավելի լավ է այն անցկացնել բավականին սովորական, որքան էլ որ տարօրինակ հնչի։ Ո՛չ Կատուն, ո՛չ Ճագարը չեն սիրում կտրուկ շարժումներ։

Իսկ ամուսնության համար ժամանակը բավականին բարենպաստ է։ Տարվա տերը կգնահատի ընտանիքը:

Հիշեք, ինչ էլ որ ձեռնարկեք այս տարի, կարևոր է պահպանել չափի և արժանապատվության զգացումը:

Ճագարի տարին խոստանում է բարություն, սիրավեպ, շփում, ընտանեկան երջանկություն։ Կարծիք կա, որ այս տարի ընտանեկան կոնֆլիկտներն ու սիրելի մարդկանց հետ վեճերը կշրջանցվեն։ Իսկ տունը կդառնա լիքը թաս. տանը` հատուկ ուշադրություն։ Քանի որ Ճագարը ընտանիքասեր է` նրա համար կարեւոր է երկրորդ կեսն ու սերունդը։ Ջուրը շարժունակության և միևնույն ժամանակ փափուկ ուժի խորհրդանիշն է։ Կոնֆլիկտները կարելի է լուծել համոզելու օգնությամբ։

Ճագարի տարին բարենպաստ է ճանապարհորդությունների, նորը բացահայտելու  համար։ Արձակուրդը տանը կամ ծանոթ միջավայրում անցկացնելու փոխարեն, զարմացրեք ինքներդ ձեզ և գնացեք նոր վայր։

Այս տարի պետք է փորձեք լուծել բնակարանային խնդիրը. հիմա ճիշտ ժամանակն է։ Նոր տարի աշխատեք մուտք գործել առանց պարտքերի, վարկերի, եւ որ ամենակարեւորն է` առանց նախկին հին վեճերի. հաշտվեք ձեր մտերիմների, ընկերներ-ծանոթների հետ։

Աղբյուր՝ a1news.am