Որոշ ապուրներ կարող են վնասակար լինել առողջության համար․ որո՞նք են

Գաստրոէնտերոլոգ Լյուդմիլա Սուխորուկովան նախազգուշացրել է որոշ ապուրների հնարավոր վնասի մասին:
Նա բացատրել է, որ սոլյանկան պարունակում է մեծ քանակությամբ աղ և ճարպ, ինչը կարող է բացասաբար ազդել առողջության վրա։ Հարուստ արգանակի մեջ եփած մսային ապուրը՝ կարագի ավելացմամբ, հաճախ ստամոքսում տհաճություն և ծանրություն է առաջացնում։
Սնկով ապուրը կարող է հանգեցնել փքվածության, հատկապես երեխաների և ստամոքս-աղիքային հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ:
Սիսեռով ապուրը սովորաբար պատրաստվում է ապխտած բաղադրիչներով, ինչը այն դարձնում է բարձր կալորիականություն և դժվարամարս, ինչը կարող է նաև մարսողական խնդիրներ առաջացնել:
Միևնույն ժամանակ, սննդաբան և բժշկական գիտությունների դոկտոր Մարիյաթ Մուխինան տարեց մարդկանց համար ամենաօգտակարն է անվանել թթու կաղամբով ապուրը։
Նա նշել է, որ այս ուտեստը նպաստում է աղեստամոքսային տրակտի նորմալ աշխատանքին և օրգանիզմը հարստացնում երկաթով։
Թթու կաղամբը ֆերմենտացված մթերք է, որը պարունակում է բազմաթիվ օգտակար նյութեր, որոնք մասամբ պահպանվում են նույնիսկ ջերմային մշակման ժամանակ, փոխանցել է РИА Новости-ն։