Էդուարդ Սպերցյանը՝ «Կրասնոդարի» լավագույն խաղացող

«Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի երկրպագուները կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին ճանաչել են թիմի լավագույն խաղացող 2022/23 մրցաշրջանում։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել են ՖԱ-ից։
Քվեարկության արդյունքում Սպերցյանը ստացել է մասնակիցների ձայների 48,78 տոկոսը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է կոլումբիացի հարձակվող Ջոն Կորդոբան (19%), երրորդը՝ դարպասապահ Մատվեյ Սաֆոնովը (8,34%)։ Քվեարկությանը մասնակցել է ավելի քան 2000 մարդ։