Կանադայում հրշեջ ուղղաթիռի վթարի հետևանքով օդաչուն զոհվել է

Կանադայում հրշեջ ուղղաթիռի վթարի հետևանքով օդաչուն զոհվել է

Կանադայի Ալբերտայում հրշեջ ուղղաթիռի կործանման հետեւանքով օդաչուն մահացել է. հայտնել է CBC հեռուստաալիքը՝ հղում անելով տրանսպորտի անվտանգության խորհրդին։

«Ուղղաթիռը բախվել է գետնին հրդեհաշիջման գործողության ժամանակ», - ալիքի խոսքերը մեջբերել է խորհրդի ներկայացուցիչը:

Օդաչուն դարձել է երրորդ հրշեջը, ով մահացել է 2023 թվականին Կանադայում անտառային հրդեհների դեմ պայքարում. նշել է CBC-ն։

Կանադայի արտակարգ իրավիճակների նախարար Ուիլյամ Բլերը անցյալ շաբաթ ասել է, որ այժմ երկրում մոտ 900 ակտիվ հրդեհ կա, որոնց կեսը դեռ պետք է վերահսկվի: Ամենաշատ հրդեհները գրանցվել են Ալբերտա, Բրիտանական Կոլումբիա, Քվեբեկ և Օնտարիո նահանգներում։ 

Նշենք, որ արդեն մոտ մեկ ամիս է Կանադայում մոլեգնում են անտառային հրդեհները, որոնց ծուխը պատել են ամբողջ կանադան և տարածվել ԱՄՆ որոշ նահանգներում: 

Տեսանյութերը՝ այստեղ