Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի չեմպիոն է

Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի չեմպիոն է

Մադրիդի «Ռեալը» 36-րդ անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն։

Այսօր «Ժիրոնան» հաղթեց 4-2 «Բարսելոնային», ինչն էլ հնարավորություն տվեց արքայական ակումբին վաղաժամ հերթական չեմպիոնությունը նվաճել։

Այսօր մադրիդյան ակումբը 3-0 հաշվով հաղթեց «Կադիսին» ու 34 խաղից հետո վաստակեց 87 միավոր։ 2-րդ տեղում ընթացող «Ժիրոնան» ունի 74, իսկ 3-րդ տեղում ընթացող «Բարսան»՝ 73 միավոր։