Թուրքիայի հետախուզության ղեկավարը Սիրիայում է եղել․ նրան տեղափոխող մեքենան վարել է ապստամբների ղեկավարը (տեսանյութ)

Թուրքիայի հետախուզության ղեկավարը Սիրիայում է եղել․ նրան տեղափոխող մեքենան վարել է ապստամբների ղեկավարը (տեսանյութ)

Թուրքիայի հետախուզության ղեկավարը երեկվանից Դամասկոսում է եղել։

Նրան տեղափոխող մեքենան վարել է ապստամբների ղեկավար Ահմեդ ալ-Շարաան։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը և Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Իբրահիմ Քալընը ժամանել են Դամասկոս։

Դամասկոս էր ժամանել թուրք-կատարական պատվիրակությունը, որի կազմում են եղել Ֆիդանը, Քալընը և Կատարի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավար Խալֆան ալ-Քաաբին։

Նրանք հանդիպել են սիրիական «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի եւ Սիրիայի ժամանակավոր վարչապետ Մուհամմեդ ալ-Բաշիրի հետ։ Քննարկել են Սիրիայում իրավիճակը։