McDonald's-ը 14 տարվա մեջ առաջին անգամ Մեծ Բրիտանիայում բարձրացրել է չիզբուրգերի գինը՝ ինֆլյացիոն ճնշման պատճառով։
Արագ սննդի ցանցը հաստատել է, որ խորհրդանշական բուրգերն այն մի շարք մթերքներից մեկն է, որոնց գները բարձրացել են Մեծ Բրիտանիայի ռեստորանների ցանցում:
Չիզբուրգերի արժեքը բարձրացել է 20 տոկոսով՝ 99 փենսից (1,19 դոլար) հասնելով 1,19 ֆունտ սթեռլինգի:
Վերջին անգամ McDonald's-ը Մեծ Բրիտանիայում իր չիզբուրգերի գինը 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո է բարձրացրել:
Մեծ Բրիտանիայում McDonald's-ի մենյուի մյուս ապրանքները, այդ թվում McNugget-ը, թանկացել են 10-20 փենսով, հաղորդում է CNBC-ն:
Հաճախորդներին ուղղված հայտարարության մեջ Մեծ Բրիտանիայում եւ Իռլանդիայում McDonald's-ի գործադիր տնօրեն Ալիստեր Մաքքրոուն ասել է, որ աճող ինֆլյացիոն ճնշումները ստիպել են ընկերությանը գնագոյացման հարցում «կոշտ ընտրություն» կատարել: «Այսօրվա ճնշումը նշանակում է, որ, ինչպես շատերը, մենք պետք է բարդ ընտրություն կատարենք մեր գների հարցում»,- ասել է նա: