Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են կազմակերպել ևս մեկ հանդիպում. Փրայս

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են կազմակերպել ևս մեկ հանդիպում. Փրայս

Հարավային Կովկասում խաղաղության ապահովման հարցում ԱՄՆ-ն ակտիվորեն համագործակցում է Հայաստանի և Ադրբեջանի հետ: Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

«Մենք եռակողմ հանդիպումներ ենք անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Հանդիպումներն անցկացրել է պետքարտուղար Բլինքենը։ Նա նաև շարունակում է պահպանել կողմերի հետ հեռախոսակապը։

Վերջին հանդիպմանն արտգործնախարարները պայմանավորվեցին արագացնել բանակցությունները և ևս մեկ հանդիպում կազմակերպել։

Մենք, իհարկե, հուսով ենք, որ երկխոսությունն ու կառուցողական մթնոլորտը կշարունակվի, ուստի մենք շարունակում ենք աջակցել դիվանագիտությանը, որպեսզի հասնենք ամուր խաղաղության և խնդիրների լուծման»,- հայտարարել է Փրայսը։