Բժիշկները նշել են չորս մթերք, որոնք նվազեցնում են «ամենավատ քաղցկեղի» ռիսկը

Բժիշկները նշել են չորս մթերք, որոնք նվազեցնում են «ամենավատ քաղցկեղի» ռիսկը

Թերապևտ Ելենա Մալիշևան, ակնաբույժ Միխայիլ Կոնովալովը և իմունոլոգ Անդրեյ Պրոդեուսը «Ապրիր առողջ» հաղորդաշարի եթերում նշել են չորս մթերք, որոնք նվազեցնում են մելանոմայի զարգացման ռիսկը։ 

Կոնովալովն ասել է, որ պապրիկան, քաղցր կարտոֆիլը, գազարն ու դդումը պարունակում են մեծ քանակությամբ վիտամին A և դրա պրեկուրսոր՝ բետա-կարոտին։ Մալիշևայի խոսքով՝ այդ նյութերի օրական նորման պարունակում է 40 գրամ կարմիր պղպեղ կամ 100 գրամ քաղցր կարտոֆիլ։ Ավելին, 100 գրամ գազարի կամ դդմի մեջ վիտամին A-ի և բետա-կարոտինի քանակը մի քանի անգամ գերազանցում է դրանց ամենօրյա պահանջը։

«Բետա-կարոտինը նվազեցնում է մելանոմայի՝ ամենավատ քաղցկեղի վտանգը»,- ասել է Պրոդեուսը: Իմունոլոգը պարզաբանել է, որ բետա-կարոտինը պաշտպանում է մաշկն ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից, նաև գործում է որպես հակաօքսիդանտ։ «Հակաօքսիդանտը մի նյութ է, որը նվազեցնում է ազատ ռադիկալների ներուժը վնասելու բջիջները», - եզրափակել է Պրոդեուսը: