Խորհրդարանում հրդեհ է բռնկվել

Խորհրդարանում հրդեհ է բռնկվել

Ղրղզստանում հրդեհ է բռնկվել խորհրդարանի շենքում, սկսվել է աշխատակիցների տարհանումը. այդ մասին հայտնում է Intefax-ը:

«Նախնական տեղեկատվության համաձայն, բռնկումը տեղի է ունեցել շենքի նկուղային մասում», – հայտնել է խորհրդարանի ներկայացուցիչը: ԱԻՆ-ում հաղորդել են, որ տեղում աշխատում է վեց հրշեջ հաշվարկ, քանի որ խորհրդարանի շենքը համարվում է ռազմավարական օբյեկտ: Տուժածների մասին տեղեկատվություն չկա: 

Հրդեհը մարվել է: