Որպես անհետ կորած որոնվող աղջիկը գտնվել է, որտե՞ղ էր նա

Այսօր առավոտից համացանցում լուրեր էին տարածվում, որ որպես անհետ կորած որոնվում է անչափահաս Նունե Ա․-ն։ Նրան վերջին անգամ տեսել էին Սասունցի Դավիթ կայարանի տարածքում։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության լրատվական բաժնից MediaHub-ին հայտնեցին, որ հուլիսի 27-ին՝ ժամը 12:40-ին, անչափահաս աղջիկը հայտնաբերվել է մայրաքաղաքի Սվաճյան փողոցում և ներկայացվել Ոստիկանության Մալաթիայի բաժին:
Նարե Գնունի