«Դոն» մայրուղու վրա բեռնատարների մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել․ վիրավորներ կան

«Դոն» մայրուղու վրա բեռնատարների մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել․ վիրավորներ կան

Վորոնեժի մարզի Ռամոնսկի շրջանի M-4 «Դոն» դաշնային մայրուղում երեք բեռնատարների մասնակցությամբ վթար է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ՆԳՆ մարզային վարչության Telegram ալիքը։

«Նախնական տվյալներով՝ տեղի 52-ամյա բնակիչը, վարելով Scania մակնիշի ավտոմեքենա, բախվել է 35 և 39 տարեկան բնակիչների վարած երկու Isuzu մակնիշի ավտոմեքենաներին», - ասվում է ոստիկանության հաղորդագրությունում։

Վթարը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ ժամը 15:00-ի սահմաններում, ավտոճանապարհի 490-րդ կիլոմետրում։ Երկու Isuzu բեռնատարների վարորդները վնասվածքներ են ստացել և հոսպիտալացվել։ Դեպքի վայրից լուսանկարներում երևում է, որ բախվող ֆուրգոններից մեկը կողաշրջվել է։