Պուտինը Էրդողանին հայտնել է՝ երբ կդադերցվի հատուկ գործողությունը

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայյիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Պուտինը տեղեկացրել է Ուկրաինայում ընթացող հատուկ ռազմական գործողության մասին, հայտնել իր մոտեցումներն ու տեսակետները։
Ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել ուկրաինական իշխանությունների և արտասահմանյան գործընկերների հետ գնալ երկխոսության՝ կոնֆլիկտի լուծման նպատակով։
Պուտինը ուշադրություն է հրավիրել բանակցային գործընթացի ձգձգման և անհեռանկարային լինելու վրա, որն ըստ նրա արվում է ուկրաինացի ուժայինների կողմից՝ սեփական միավորները վերախմբավորելու համար։
Այս համատեքստում նաև նշվել է, որ ռազմական գործողությունները կդադարեն միայն այն ժամանակ, երբ Կիևը վայր կդնի զենքերը։