Կառավարության նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ

Կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 27-ի նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ։ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, թե ինչ ողբերգական օր է այն մեզ համար։

1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանում սպանվեցին ժողովրդի կողմից ընտրված իշխանության ներկայացուցիչները։

«Եկեք՛ մեկ րոպե լռությամբ հարգենք ահաբեկչության զոհերի հիշատակը»,- նշեց Փաշինյանը։