Ռուս աստղագուշակ Վասիլիսա Վոլոդինան խորհուրդներ է տվել կենդանակերպի մեկ նշանի համար։
Փորձագետը խորհուրդ է տվել խորանալ իրավիճակի մեջ ու կանգ չառնել մակերեսի վրա։ Վոլոդինան կարծում է, որ Երկվորյակներն ի վիճակի են դեպի լավը փոխել իրենց կյանքը, եթե հետևեն իր խորհուրդներին։
Վասիլիսան կարևոր է համարում ոչ միայն արտաքին հայտնագործությունները, այլ նաև ներքինը, որոնք տեղի են ունենում ինքնաճանաչման ընթացքում։ Դրանում առաջադիմելու կօգնեն մեդիտացիան, գրքեր կարդալն ու մարդկանց հետ շփումը, որոնց շնորհիվ ընդլայնվում են սեփական հորիզոնները։ Այս գործողությունները կդարձնեն մարդու ներաշխարհը շատ ավելի հարուստ: Առօրյան այլևս ճնշող չի թվա: Այսպես Երկվորյակներն ավելիին կհասնեն իրենց կարիերայում և անձնական կյանքում։
Աստղաբանի կարծիքով՝ չի կարելի փակվել նոր գիտելիքների առջև։ Պետք է պատրաստվել փոփոխությունների, քանի որ նոր տեղեկատվությունը պետք է փոխի համոզմունքները։ Ցանկացած դժվարություն հետևում կմնա, եթե աճելու և զարգանալու ցանկություն կա։