Հայ ազգը չի համակերպվել իրեն պարտադրված անընդունելի զիջումների հետ. Սեյրան Օհանյանը կոչ է անում մասնակցել այսօրվա հանրահավաքին

Հայ ազգը չի համակերպվել իրեն պարտադրված անընդունելի զիջումների հետ. Սեյրան Օհանյանը կոչ է անում մասնակցել այսօրվա հանրահավաքին

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը կոչ է անում մասնակցել ընդդիմության այսօրվա հանրահավաքին.

«Սիրելի՛ հայրենակիցներ, բարեկամներ մարտական, ծառայակից, գաղափարակից ընկերներ

Ինչպես պայմանավորվել ենք,

կհանդիպենք այսօր` ժամը 18։30, Ազատության հրապարակում` ցույց տալու, որ հայ ազգը չի համակերպվել իրեն պարտադրված անընդունելի զիջումների հետ և Արցախը, Հայաստանը պաշտպանելու, իր նախնիների բնօրրանում ապրելու, արարելու կամք, վճռականություն, խիզախություն ունի»,-գրել է Օհանյանը: