Հովիկ Աբրահամյանի գույքի նկատմամբ կալանք է կիրառվել, նա գլխավոր դատախազությունում էր

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրավիրվել է գլխավոր դատախազություն։ Լուրը MediaHub.am-ի հետ զրույցում հաստատեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ այսօր մամուլը գրել էր, թե ՀՀ նախկին վարչապետը գլխավոր դատախազությունում է։
«Նա եկել և ծանոթացել է իրեն վերաբերող՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումանսիրության վարույթի նյութերին»,- ասաց Գոռ Աբրահամյանը։
Նշենք, որ ապօրինի ծագում ունցող գույքի բռնագանձման ուսումնասիրության շրջանակում կալանք է կիրառել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող գույքի նկատմամբ։
Նարե Գնունի