Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV

Հա, եղավ, մի բան ասա, որ հետո ցույց տաս՝ խոսել ես․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին

Ախր, պարոն Մինասյան, շատ սխալ եք պատկերացնում էսօրվա իշխանությունը, է: Էդ ինչ ա՞ էդ իշխանությունը, որ տենց՝ մեզ-մեզ։ Ընտրություններն են որոշում, դուք չեք որոշում։ Մենք, դուք շփվում եք, բոլորը շփվում են, էս իշխանությունը ձեր երկար տարիների իշխանությունը չի։ Սա պատասխանատվության, գիտակցման, և շատ ծանր իրավիճակում իշխանություն է, նենց չի, որ իշխանության վրա մեղր ա քսած։ Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ 

«133 տարվա մասին եք խոսում, ուզում եմ հասկանալ՝ գինի ա՞, հնացող ա՞, էդ 133-ը չի կարևոր, հետաքրքիր ա, թե էդ 133 տարվա ընթացքում ի՞նչ արդյունքներ եք գրանցել... կարող ա 3 տարի կուսակցությունը գոյություն ունենա, բայց լավ արդյունք գրանցի»,-ասաց Սիմոնյանը և հիշեցրեց, որ ՀՅԴ-ն 133 տարվա ընթացքում բոլոր իշխանությունների հետ համագործակցել է։ 

Խոսելով Դաշնակցության վարկանիշի մասին, Սիմոնյանը հիշեցրեց «Գելափի» վերջին արդյունքները։ 

«1 տոկոս ա Դաշնակցության վարկանիշը, «Դոգ» մականունով կերպարը (Վարդան Ղուկասյան- խմբ.) 1,5 տոկոս ա, դուք՝ 1 տոկոս։ Մենք ուրախ չենք, մենք տխրում ենք, գիտեք՝ ինչի՞, որովհետև մեզ առողջ ընդդիմություն ա պետք։ Դուք ընդդիմություն չեք, դուք զբաղեցնում եք ընդդիմության դաշտը և չեք թողնում, որ ընդդիմություն ձևավորվի, ձեր հեռուստաընկերություններ գնելով։ Գնացեք Դոգի հետ մրցեք»,-նշեց Սիմոնյանը։ 

Սիմոնյանին փորձեց արձագանքել Գեղամ Մանուկյանը, որին ԱԺ նախագահը պատասխանեց․ 

«Հա-հա, եղավ, մի բան պարտադիր ասա, որ եթերով ցույց տաս, որ ինչ-որ բան ես խոսել էս ընթացքում: Էս էլ չլինի Արթուր Խաչատրյանը՝ հետս եկավ Անգլիա, որպեսզի արդարացնի ինձ հետ Անգլիա գալը, հանկարծ իմ հետ չասոցացվի, եկել ա Կառավարության ներկայացուցչին հարց ա տալիս, BMW-ի գնումից ա խոսում, ուղղակի կպցնում ա, որ ձեռի հետ մի հատ ինձ կպնի։ Պարոն Խաչատրյան, ախր էդ ճանապարհները մթով եմ անցել։ Ասում էիք՝ ԱԺ եք վերադառնալու ձեր օրակարգով, ո՞րն ա ձեր օրակարգը․ 1 մլն դոլարանոց հարց՝ կասե՞ք՝ որն ա՞ ձեր օրակարգը »,-նշեց Սիմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Send