«Փողոցով եկածը փողոցով էլ պետք է հեռանա», բայց «ո՞վ ա ժողովրդին առաջնորդելու»․ հարցում

«Փողոցով եկածը փողոցով էլ պետք է հեռանա», բայց «ո՞վ ա ժողովրդին առաջնորդելու»․ հարցում

«Փողոցով եկածը փողոցով էլ պետք է հեռանա», «Կիսում եմ քաղաքացիների արդար պահանջը։ Ամեն մարդ իրավունք ունի ապրելու իր պապերի երկրում»․ ահա այսպիսի պատասխաններ է ստացել MediaHub-ն իր հերթական հարցման տակ:

Մարդիկ ոտքի են կանգնել։ Մի քանի օր է, ինչ Տավուշից սկսած քաղաքացիները ճանապարհներ են փակում նաև Երևանում, Գյումրիում, ՀՀ տարբեր մարզերում։ Ակցիա կազմակերպողների պահանջը մեկն է՝ վերջ տալ սահմանազատման և սահմանագծման գործընթացի անվան տակ թշնամուն տարածքներ զիջելուն։

Բնականաբար, իրավապահները և մասնավորապես սև բերետավորները, խոչընդոտում են քաղաքացիների գործողություններին, ուժ գործադրում թե՛ շարքային քաղաքացու, թե՛ պատգամավորի, թե՛ սրբազանի նկատմամբ։ Իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Արդյո՞ք հասարակությունը պատրաստ է ոտքի կանգնել հանուն հայրենիքի, կիսո՞ւմ է քաղաքացիների պահանջները․ MediaHub-ն անցկացրեց հարցում։

«Այո» պատասխանն ընտրել է հարցվածների  53%-ը, «Ոչ» պատասխանն ընտրել է 36%-ը, իսկ 2%-ն ընտրել է «Մասնակցեմ որ ի՞նչ, չեմ հավատում հաջողությանը» տարբերակը։ Հարցվածների 5%–ը տվել է իր ձայնը «Միայն միասնաբար կարող ենք հաղթել չարին» տարբերակին, իսկ «Նիկոլի դեմ ինչ էլ արվի, պետք է միանանք» տարբերակը՝ 4%-ը։

Այսպիսով, հարցվածների մեծամասնությունը պատրաստ է միանալ ակցիաներին և կիսում է քաղաքացիների պահանջը։ Բացի այս, մեր ընթերցողները թողել են իրենց մեկնաբանությունները՝

«Կիսում եմ քաղաքացիների արդար պահանջը։ Ամեն մարդ իրավունք ունի ապրելու իր պապերի երկրում, իր ծնողների գերեզմանին այցելելու։ Տավուշցիների պայքարը արդար է։ Տավուշցին պայքարում է իր պապերի հող ու ջրի համար, պայքարում է իր երեխաների վաղվա ապագայի համար»։

«Մասնակցում եմ, և բոլորն են պարտավոր մասնակցելու, քանի որ փողոցով եկածը փողոցով էլ պետք է հեռանա»։

«Народ должен убрать весь парламентский мусор, свободу прекрасной Армении от предателей, долой туркопоклонников»։

«Երբ–որ հանրային կարծիք և հստակ պահանջ կձևավորվի, որը կբխի ՀՀ շահերից, կմիանանք, բայց քանի տասովչիկներն են փողոց կանչում, մոռացեք»։

«Իհարկե մասնակցում եմ, որովհետև ես հայ եմ»։

«Փողոց եմ դուրս գալիս, արդեն քանի տարի է, նույնիսկ 10 օրական երեխայի հետ։ Հիմա էլ եմ պատրաստ, միայն թե չարիքը հեռանա։ Ցավոք, չեմ կարող գնալ մարզեր, բայց եթե նախապես տեղեկացված լինեմ Երևանում անցկացվող ակցիաների մասին, անշուշտ կմասնակցեմ»։

«Իհարկե ո՛չ, դաշնակների հետ ճանապարհ չկա»։

«Իսկ ո՞վ ա ժողովրդին առաջնորդելու, ասեք, իմանանք էլի, թե չէ ամեն գոռացող իր տերն ունի»։

«Ախր ո՞վ գա, սաղ էլ նույնն են»։

«Իրա հեռանալու համար իրա կազմակերպածն է, սյուժեն կկատարվի»։

«Մեղմ ասած՝ հիմարություն։ Մեծ հաշվով՝ մենք մեզ ենք վատություն անում, ամեն ինչ շատ պարզ է, եթե սահմանագծում տեղի չունենա, ոնց էս մի քանի տասնամյակներին մեծ թվով, զոհեր ենք ունեցել, կարծում եմ, այդպես էլ կշարունակվի»։

«Քաղաքացիները թող չգնային, էշ-էշ կապիտուլյանտին ձեն տային»։

«Նիկոլի հետ եմ, կողքին եմ և պահանջում եմ՝ ովքեր չեն ուզում անկախ, ազատ Հայաստան, գնան Ռուսաստան ստրկության»։

Մարիաննա Արամյան