Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հանքագործները պահանջում են գործադիր տնօրենի հրաժարականը

Blog Image

Hraparak.am-ը գրում է․

«Այս պահին Կապանի Լեռնահարստացման կոմբինատի հարյուրավոր աշխատողներ հավաքվել են մարզպետարանի դիմաց։ Երրորդ օրն է, ինչ շարունակվում է գործադուլը, իսկ մարզի պաշտոնյաներից ոչ ոք չի հանդիպել գործադուլի մասնակիցներին։

«Գործադուլի մասնակիցները պահանջում են ղեկավարությունից՝ վերանայել աշխատանքային վատ պայմանները,  դժգոհում ենք ցածր աշխատավարձերից և ամենակարևորը, որ չունեն բժշկական ապահովագրություն։

Պահանջում են նաև կոմբինատի տնօրենի պաշտոնանկությունը», - այս մասին «Հրապարակին» ասաց Երկիր ծիրանի կուսակցության անդամ, քաղաքական ակտիվիստ Դավիթ Հակոբյանը։

Վերջինիս խոսքով 2018_ին էլ են կոմբինատի աշխատողները գործադուլի դուրս եկել նույն պահանջով, ինչին ի պատասխան կոմբինատի ղեկավարները խոստացել էին շտկել պայմաններն ու բարձրացնել աշխատավարձերը, սակայն իրենց խոստումը այս 4 տարիների ընթացքում չեն կատարել։
«Մարզի բարձրաստիճան պաշտոնյաները, պատասխանատու անձիք և մարզպետը քիչ առաջ են ընդունել գործադուլի մասնակիցներին:

Մարզպետը պատճառաբանեց, որ չէր հանդիպում,  քանի որ անձնական գործերով էր զբաղված,՝ որդուն էր ճանապարհում բանակ, ինչը որևէ կերպ  չի արդարացնում իր քայլը։Մարզպետը այս պահին հրավիրել է կոմբինատի տնօրենին՝ հարցին պարզաբանում տալու համար»,-ասաց Դավիթ Հակոբյանը»։

 

Send