Իրավասու պաշտոնյաները իմիտացիա են ներկայացնում, թե անհետ կորածների վերաբերյալ աշխատանք է տարվում

Իրավասու պաշտոնյաները իմիտացիա են ներկայացնում, թե անհետ կորածների վերաբերյալ աշխատանք է տարվում

 ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Քիչ առաջ ԱԺ-ում ավարտվեց անհետ կորած մեր հայրենակիցների հետ 5.5 ժամ տևած փակ լսումները, որին մասնակցում էին ուժային կառույցների ղեկավարներ, նախարարներ և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Որքան էլ տարբեր պաշտոնյաներ փորձում էին անուղղակի համոզել, որ անհետ կորած մեր հայրենակիցների փնտրտուքի կամ ճակատագրերի պարզելու վերաբերյալ որոշակի աշխատանք է տարվում, այնուամենայնիվ առկա իրողություններն ու հարցուպատասխանը ճիշտ հակառակի մասին են խոսում:
 

Թեև անհետ կորած մեր քաղաքացիների հարազատները բազմաթիվ հարցադրումներ անելու և մեկնաբանություններ հնչեցնելու առիթներ ունեցան, սակայն իմ տպավորությամբ, իրավասու պաշտոնյաները ավելի շատ գործի իմիտացիա էին ներկայացնում, քան բավարարում իրենց ուղղված օբյեկտիվ պահանջները:
 

Ընդհանուր մթնոլորտը հասկանալիորեն էմոցիոնալ էր, որովհետև անհնար է սառնասրտորեն վերաբերել երկրի պաշտպանության մեկնած և սեփական օջախներ չվերադարձած անձանց շուրջ ստեղծված անորոշությանը և նրանց հարազատների ծանր ապրումներին»: