«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը գրում է.
«Արդեն երկրորդ մեր հայրենակցի մուտքն է արգելվում Հայաստանի Հանրապետություն: Երկուսն էլ սփյուռքից են և ՀՅԴ անդամներ: Նրանց նկատմամբ այս իշխանությունը դրսևորել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով արգելված խտրականություն (Հոդված 14): Այլևս բացահայտ է, որ օրվա իշխանությունը քաղաքական հայացքներով պայմանավորված անօրինական արգելքներ է սահմանում:
Երկու անձանց էլ տևական ժամանակ ապօրինի պահել են օդանավակայանում՝ այդպիսով խախտելով նույն կոնվենցիայով երաշխավորված անձնական ազատության (Հոդված 5) իրավունքը:
Եվրոպական դատարանը հենց այսօրինակ մի քանի դեպքերով բազմաթիվ վճիռներ է կայացրել և տուժողների համար, որպես խախտված իրավունքի վերականգնում՝ արդարացի փոխհատուցումներ սահմանել»:
Նշենք, որ խոսքը ՀՅԴ երիտասարականի ներկայացուցիչ Սյունե Աբրահամյանի մասին է, ում մուտքն այսօր արգելվել է ՀՀ «Զվարթնոց» օդանավակայանում: