Երգիչ, բլոգեր Դանյա Միլոխինին զորակոչի ծանուցում է եկել

Երգիչ, բլոգեր Դանյա Միլոխինին զորակոչի ծանուցում է եկել

Բլոգեր Դանյա Միլոխինը գարնանային զորակոչի կապակցությամբ բանակ գնալու ծանուցում է ստացել։ Փաստաթուղթը կրկին ուղարկվել է մերձմոսկովյան TikTok հաուս։ Այս մասին հայտնել է Mash տելեգրամյան ալիքը։

22-ամյա երգիչը Թաիլանդում է։ Այնտեղ նա զբաղվում է բռնցքամարտով ու տեսահոլովակներ է պատրաստում։

Ըստ Mash-ի՝ ծանուցումն ուղարկվել է Կրասնոգորսկի զինվորական հաշվառման և զինկոմիսարիատի աշխատակիցների կողմից Ճարտարապետ Ռայթի փողոցում տեղակայված իր տուն՝ Միլոխինի վերջին գրանցման վայրը:

Մինչ այս Միլոխինը ծանուցում ստացել էր 2023 թվականի նոյեմբերին։