Վճարային տերմինալ են փորձել թալանել

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ մայիսի 21-ին, հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվում ոստիկանության Շենգավիթի բաժին, որ Բագրատունյաց պողոտայում «Ozon»-ի հարևանությամբ գտնվող վճարային տերմինալը մեկ հոգի փորձում է կոտրել:
Փաստերի ճնշման տակ վերջինս խոստովանում է, որ ինքը կոտրել է վճարային տերմինալի ապակին և փորձել է այնտեղ եղած դրամապահոցից գումար գողանալ, սակայն ոստիկանների կողմից կանխվել է այդ ամենը: