Այսօր՝ օգոստոսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ դեպի Երևան ընթանալիս, Այնթապ գյուղի վարչական տարածքում Երևանի բնակիչ, 46-ամյա Արթուր Բ.-ն իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով բախվել է Երևանի բնակիչ, 46-ամյա Սերյոժա Խ.-ի կողմից կայանված Mercedes C 180 մակնիշի ավտոմեքենային:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկություների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Վթարի փաստով 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են կազմվում:
Lexus-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքաննության, եղել է սթափ: