Ո՞րն է առողջության համար ամենավատ նախաճաշը

Ո՞րն է առողջության համար ամենավատ նախաճաշը

Երշիկներով, նրբերշիկներով տապակած ձուն ամենավատ նախաճաշն է առողջության համար։ Ասել է դիետոլոգ, գաստրոէնտերոլոգ Նուրիա Lenta.ru-ի հետ զրույցում։

«Մենք սովոր ենք չափից շատ միս ու կաթնամթերք օգտագործել, բայց նախընտրում ենք մեր սննդակարգին ավելի քիչ ավելացնել ձուկ, բուսական մթերքներ ու յուղեր: Այս սովորությունը կապված է սննդային ավանդույթների հետ։ Օրինակ՝ շատերը կարծում են, որ նորմալ է նախաճաշին նրբերշիկով ձվածեղ ուտելը, բայց դա ամենավատ տարբերակն է»,- ասել է գաստրոէնտերոլոգը։

Դիանովան բացատրել է, որ կենդանական ծագման մթերքներում կամ հացաբուլկեղենի մեջ հայտնաբերված ճարպերը բարձրացնում են խոլեստերինի մակարդակն ու մեծացնում սրտանոթային հիվանդությունների և շաքարախտի վտանգը։ Բացի այդ, դրանք կարող են հրահրել գիրության ու դեմենցիայի զարգացումը:

Բժիշկը վստահեցրել է, որ պետք է սննդակարգն այնպես կազմակերպել, որ օրգանիզմը ստանա ավելի շատ չհագեցած ճարպեր, որոնք առկա են ավոկադոյի, կարմիր ձկան, ձիթապտղի յուղի և ընկույզի մեջ։

«Չհագեցած ճարպերն իջեցնում են խոլեստերինի մակարդակն ու նպաստում սրտանոթային համակարգի աշխատանքին»,- եզրափակել է մասնագետը։