Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Անչափելի զոռբայություն. «Նոր Հայաստանում» ընտրություն ասվածն իմաստազուրկ բան է․ «Փաստ»

Blog Image

էր աշխատում, նմանապես շատ էր սիրում տարբեր ամբիոններից խոսել բուհերը չքաղաքականացնելու անհրաժեշտության, բուհերի քաղաքականացման-կուսակցականացման անթույլատրելի լինելու մասին: Նկատենք, որ դա միանգամայն ընկալելի շեշտադրում էր: Հա, բայց իշխանությունը գրավելուց հետո նույն Նիկոլ Փաշինյանը անում է հենց այն, ինչի դեմ ժամանակին բոցաշունչ ելույթներ էր ունենում: Չէ, նույնը չէ, անհամեմատ ավելի ուժգին մոլեգնությամբ: Ասենք, ի՜նչ «բուհերի կուսակցականացում», եթե «նոր Հայաստանում» բանն արդեն մանկապարտեզներին է հասել: Ինչ-որ հիմնարկի ղեկավա՞ր ես ուզում դառնալ, պիտի պարտադիր քպացված լինես: Վերադառնանք բուհերին:

Օրինակ՝ իշխանության գալուն պես առաջին «գործերից» մեկը, որին ինտենսիվ ու հետևողականորեն կպան Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները, կհիշեք, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին հետապնդելն էր՝ այդ պաշտոնը զավթելու և յուրային մեկին նշանակելու նպատակով: Ի վերջո, հասան այն բանին, որ Արամ Սիմոնյանին եթե ուղիղ կերպով չսպանեցին էլ, ապա արագացրեցին նրա մահը: Եվ այդ գնով, ըստ էության, հասան իրենց բաղձալի նպատակին: Եթե գանք մեր օրեր, ապա կարելի է ուշադրություն դարձնել Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի «հետևից ընկնելու» բազմադրվագ պատմությանը, եթե չասվի՝ էպոպեային: Տևական ժամանակ է, ինչ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն «աչք է դրել» այս բուհի վրա:

Մե՛կ այն որոշեցին ոչնչացնել՝ միավորելով, օրինակ՝ ֆիզկուլտինստիտուտի հետ, մե՛կ բուհի ղեկավարության հետևից ընկան: Իրավիճակի ամբողջ հեգնանքն այն է, որ «բրյուսովցիները» որոշեցին պայքարել մինչև վերջ և չընկրկեցին: Նրանք երևի միամտաբար հավատացել էին, թե Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության պայմաններում Հայաստանը, ի՞նչ էին ասում, հա՛, «ժողովրդավարության բաստիոն» է, «ժողովրդավարության չեմպիոնների լիգայում է» կամ ժողովրդավարության չգիտեմ թե էլ ինչ է: Բայց հետաքրքիր պայքար էր, ուշադրություն գրավող: Չար լեզուներն անգամ ասում են, որ Փաշինյանի ԿԳ նախկին նախարարներից Դումանյանին պաշտոնանկ անելու հիմնական պատճառներից մեկն էլ դա էր:

Այսինքն, որ նախկին նախարարը չկարողացավ առանձին վերցրած մեկ բուհում ռեկտոր դնել հենց այն մարդուն, որին ցանկանում էին Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն: Իսկ Նիկոլ Փաշինյանի ԿԳ նոր նախարարը, ինչպես տեսնում ենք, բավականին ակտիվ էր լծվել այդ «գործին», չնայած, հանրագումարում նրա մոտ էլ չստացվեց: Եվ ահա, բուհն իր հիմնական անելիքի շավիղից շեղող երկար-բարակ տարուբերումներից հետո, ի վերջո, ռեկտորի ընտրություններ եղան: Ռեկտոր ընտրվեց կամ վերընտրվեց Կարինե Հարությունյանը: Նիկոլ Փաշինյանի թեկնածու Դավիթ Գյուրջինյանը չընտրվեց (4 ձայնի տարբերությամբ): Եվ ի՞նչ, Փաշինյանի իշխանությունն ընդունե՞ց իր պարտությունը: Այդ էր պակաս: Անմիջապես քրեական գործ հարուցեցին՝ հայտարարելով, թե ինչ-որ խուլիգանություն է եղել:

Արժե՞ ասել, որ դրանից քիչ անց հայտարարվեց, թե Դավիթ Գյուրջինյանը նշանակվո՛ւմ է նշված համալսարանի ռեկտորի պաշտոնակատար: Այսինքն, զոռբայության վրա է ամեն ինչ: Ի՞նչ կապ ունի, թե ով է ընտրվում, եթե նշանակվում է նա, որին ուզում է այդ պահին իշխանության գլխին գտնվողը: Հարց է ծագում. էլ ընտրություն-մընտրություն անելու իմաստը ո՞րն էր, ո՞ւմ խաբելը կամ մոլորեցնելը: Միանգամից թող իշխանությունն իր ուզած թեկնածուին նշանակեր, վերջանար-գնար:

Հաջորդ օրն էլ կարելի էր բուհի դասախոսական կազմին և ուսանողներին պարեկների ու ոստիկանական «կարմիր գլխարկների» մահակների հսկողության ներքո շարել և ստիպել, որ Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին հավատարմության երդում տան: Մի խոսքով, նապաստակի հայնրահայտ անեկդոտն է, այն, որ ասում է՝ ամեն ինչ նույնն է, միայն թղթատարությունն է ավելացել: Կարելի է հավելել, որ նաև կեղծավորությունն ու ձևականությունն են ավելացել: Հա, մեկ էլ՝ անչափելի զոռբայությունը:

Send