Ուկրաինական զորքերը գնդակոծել են Գորլովկան և Զայցևոն

Ուկրաինական զորքերը հրետանուց արձակել են 19 152մմ տրամաչափի արկեր Գորլովկայի և Զայցևոյի ուղղությամբ. հաղորդում է Ուկրաինայի ռազմական հանցագործությունների հետ կապված հարցերի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնում (JCCC) ներկայացուցչությունը:
Գորլովկայի քաղաքապետ Իվան Պրիխոդկոն հայտնել է, որ ուկրաինական զորքերի հրետակոծության հետևանքով հոսանքազրկվել են Վ.Ի.Լենինի անվան հանքավայրի և Մայսկի Գորլովկա գյուղերը։
Գորլովկան գտնվում է Դոնեցկից 50 կիլոմետր դեպի հյուսիս, քաղաքում է գտնվում «Ստիրոլ» քիմիական կոնցեռնը և ածուխի արդյունահանման ձեռնարկությունները: Սա շրջանի ամենամեծ բնակավայրերից մեկն է, մինչ Դոնբասում հակամարտության սկսվելը Գորլովկայի բնակչությունը կազմում էր ավելի քան 250 հազար մարդ։