Փաշինյանի նոր վախերը․ մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարները կանգնեցնում են

Փաշինյանի նոր վախերը․ մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարները կանգնեցնում են

MediaHub-ն այսօր բազմաթիվ ահազանգեր է ստացել և հիմա էլ է ստանում, որ մայրաքաղաք մտնող բոլոր ավտոճանապարհներին պարեկները կանգնեցնում են բեռնատար մեքենաները և ստուգում դրանք։

«Որևէ պատճառաբանություն չեն ներկայացնում, բայց ահագին երկար ժամանակով կանգնեցնում են, իբր ստուգումներ անում»,- ասաց մեզ ահազանգած քաղաքացիներից մեկը, որի մեքենան կանգնեցրել էին Չարենցավան-Երևան ավտոճանապարհին։  

Նրա խոսքով՝ անիմաստ ձգձգումների պատճառով իրենք են «գործերից հետ ընկնում»։

Մեկ այլ քաղաքացի էլ մեզ հետ զրույցում նշեց, որ Նորագավիթի հատվածում էլ իր մեքենան են կանգնեցրել ու որևէ կերպ չեն մեկնաբանում՝ ինչու։ «Ես հասկանում եմ, որ էսպես են անում, քանի որ վախեր ունեն, մտածում են՝ գալու ենք, ճանապարհ փակենք։ Նիկոլի նոր վախն էլ մենք ենք դարձել»,- նեղսրտեց մեր զրուցակիցը։

Նշենք, որ երեկվանից մայրաքաղաքում ճանապարհներ են փակվում՝ նաև բեռնատարներով, ուստի այս ստուգումները, ըստ մեր զրուցակցի, դրանով են պայմանավորված։

Հավելենք, որ ոստիկանությունից էլ վստահեցնում են, որևէ հատուկ բան չի արվում, ու ստուգվում են ոչ միայն բեռնատարները, այլ նաև մարդատար մեքենաները։

Նարե Գնունի