ԱՄՆ-ի նավթի մատակարարումները Չինաստան գրեթե զրոյականի կհասնեն մաքսատուրքերի պատճառով

ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային կոնֆլիկտի կտրուկ սրման պատճառով մոտ ապագայում Չինաստան ամերիկյան նավթի մատակարարումները գրեթե զրոյի կհասցվեն, գրել է «Bloomberg» գործակալությունը։
Չինաստանից ԱՄՆ նավթի ներմուծումը վերջին տարիներին աճել է, սակայն սկսել է նվազել 2025 թվականին՝ Թրամփի վարչակազմի կողմից մաքսատուրքերի բարձրացումից հետո:
Չինաստանից ԱՄՆ հում նավթի ներմուծումը «հավանաբար առաջիկա ամիսներին զրոյի կհասնի, եթե մաքսատուրքերի ներկայիս մակարդակը պահպանվի»:
ԱՄՆ-ից վառելիքի մատակարարումները «կենսական չեն» Չինաստանի համար։ 2025 թվականի առաջին ամիսներին դրանք կազմել են Չինաստանի ընդհանուր ներմուծման մոտ 1%-ը։ Այժմ, աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջև աճող առևտրային պատերազմի ֆոնին, այս աղբյուրը նույնպես չորանում է:
«Քանի որ Չինաստանը բարձրացնում է ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը մինչև 84%, ԱՄՆ-ի հում նավթի արժեքը գրեթե կկրկնապատկվի մինչև 51 դոլար մեկ բարելի դիմաց, ինչը դրա վերամշակումը կդարձնի «ոչ ձեռնտու չինական նավթավերամշակման գործարանների համար», - ասել է Vortexa խորհրդատվական ընկերության վերլուծաբան Իվան Մեթյուզը:
Այս ամերիկյան վառելիքի մի մասը կուղղվի Ասիայի մյուս գնորդներին: Չինաստանը դա կարող է փոխհատուցել՝ ներմուծելով Մերձավոր Արևելքի այնպիսի երկրներից, ինչպիսիք են Օմանը կամ Արաբական Միացյալ Էմիրությունները։ Պեկինը կարող է նաև մեծացնել էներգակիրների գնումները Ռուսաստանից և Իրանից։