Ջրաբերում ինքնաթիռի կործանման հետևանքով կյանքից զրկված 2 անձինք ՌԴ քաղաքացիներ են. Հայկ Կոստանյան

Ջրաբերում ինքնաթիռի կործանման հետևանքով կյանքից զրկված 2 անձինք ՌԴ քաղաքացիներ են. Հայկ Կոստանյան

Ջրաբերում ինքնաթիռի կործանման հետևանքով մահացած 2 անձինք ՌԴ քաղաքացիներ են։ Օդաչուներ` Ա. Պ. ( ծնվ․1979թ․) և Վ. Ռ. (1983):  Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռն ընկել է և բռնկվել։ Ինչի հետևանքով կան զոհեր: