Իսակովի պողոտայում բախվել են «VAZ» -ն ու «KamAZ»-ը․ կան տուժածներ

 Իսակովի պողոտայում  բախվել են «VAZ» -ն ու «KamAZ»-ը․ կան տուժածներ


Ապրիլի 21-ին, ժամը 23։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան և «KamAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Օ․ Դ․)։

Փրկարարները «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս և ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։