Ո՞վ կներկայացնի Ռուսաստանը Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցություններին

Կրեմլը կհայտարարի, թե ով կներկայացնի Ռուսաստանը Ուկրաինայի հետ բանակցություններում, հենց որ Պուտինը անհրաժեշտ համարի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Այլ հայտարարություններ՝
- Եվրոպայի մոտեցումը ուկրաինական կարգավորմանը պատերազմամետ է և կտրուկ հակադրվում է Մոսկվայի և Վաշինգտոնի մոտեցմանը։
- Ռուսաստանի Դաշնությունը չի ընդունում 2014 թվականին մալայզիական Boeing-ի կործանման վերաբերյալ կողմնակալ հետաքննության արդյունքները;
- Եվրոպան Ուկրաինայի կողմից է և չի կարող պնդել բանակցությունների նկատմամբ հավասարակշռված մոտեցման մասին;
Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ Պուտինն անձամբ Ստամբուլ չի մեկնի։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կգլխավորի ռուսական պատվիրակությունը մայիսի 15-ին Ստամբուլում կայանալիք բանակցություններում, գրել է «Կոմսոմոլսկայա պրավդան»։
Պատվիրակության կազմում կլինի նաև Ռուսաստանի նախագահի՝ արտաքին քաղաքականության հարցերով օգնական Յուրի Ուշակովը։