Ինչպե՞ս են 100000 դրամը ստանալու ԼՂ–ից բռնի տեղահանված ու բանկային քարտ չունեցող անձինք

Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը ներկայացրել է ԼՂ–ից բռնի տեղահանված ու բանկային քարտ չունեցող անձանց կողմից պետբյուջեից միանվագ 100,000-ական դրամ ստանալու կարգը, ։ Նրա խոսքով՝ տեղահանված չափահաս քաղաքացիների մոտ 75 տոկոսն ունի բանկային քարտեր, նույնականացում կարվի, և նրանց կփոխանցվի գումարը։
«Եթե քաղաքացու քարտը կորսված է, նա կարող է մոտենալ բանկ, սպասարկման սրահից կանխիկ վերցնել հասանելիք գումարը։ Քարտեր չունեցողների համար բոլոր բանկերը կիրականացնեն անվճար սպասարկում, անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշ»,-նշել է նա։