Ժամկետային զինծառայողներն աստիճանաբար կազատվեն մարտական հերթափոխերում ընդգրկվելուց․ Սահակյան
Ժամկետային զինծառայողներն աստիճանաբար կազատվեն մարտական հերթափոխերում ընդգրկվելուց: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Սահակ Սահակյանը: Սահակյանը նշեց, որ ռազմաքաղաքական ղեկավարները որոշել են, որ այս պահին Արցախում ծառայությունը իրականացվի պայմանագրային զինծառայողներով։ «Մեր վերջին զորակոչը՝ 2020 թվականի զորակոչը, հուլիսի 1-ից կզորացրվի մինչև օգոստոսի 30-ը և այլևս Արցախում ժամկետային զինծառայող չենք ունենա։ Արցախի համար մշակված է ծառայության գրավչության համար լուրջ փաթեթ, ըստ դրա, պայմանագրային զինծառայողներով են համալրվում Արցախի ամբողջ ՊԲ թափուր հաստիքները»,-ասաց նա և հարցին, թե դա բավարա՞ր է, վերջինս պատասխանեց՝ այո, բավարար է։ Սահակյանը նշեց, որ նպատակ ունեն ժամկետային զինծառայողներին առաջնագծից հանել, որի փորձն արդեն ՀՀ-ում եղել է։ «Ժամկետային զինծառայողները զբաղվելու են միայն պատրաստությամբ»։
Մանրամասները՝ տեսանյութում