Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ռուսական 18 նավթատար և 4 հեղուկացված բնական գազի լցանավերի նկատմամբ:
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն նշել է, որ սա ռուսական տանկերների դեմ պատժամիջոցների ամենամեծ փաթեթն է։
Այժմ 18 տանկեր չի կարողանա մուտք գործել բրիտանական նավահանգիստներ կամ օգտվել թագավորության նավագնացային ընկերությունների ծառայություններից։ Պատժամիջոցների տակ հայտնված նավթատարների ընդհանուր թիվը հասել է 43-ի։
Պատժամիջոցների են ենթարկվել Совкомфлота-ի տանկերները, այդ թվում՝ Ns bora, Atlas, Moskovsky prospect և այլն։ Ցուցակում ներառվել են նաև «Velikiy Novgorod»-ը և «Marshal Vasilevskiy»-ը:
Պատժամիջոցների է ենթարկվել «ՌուսԳազԴոբիչա» ընկերությունը, որն իրականացնում է գազի բաժանման նախագիծ Ռուսաստանում։