Անտակտ պաշտոնյան

Անտակտ պաշտոնյան

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը» ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանն է, ով իր ամբարտավան պահվածքով խորհրդանշում է իշխանության այսօրվա վարքագիծը: 

Լրագրողը՝ թշնամի՞... 

«Կիրանցում եթե թշնամին հարձակվի, ԱԱԾ սահմանապահ զորքերը ո՞նց են պահպանելու մեր սահմանները»,- ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին հարցրել է MediaHub-ի լրագրող Վահե Մակարյանը: 
«Հարցազրույց չեմ տալիս, ժողովուրդ»,- ձայնը բարձրացնելով՝ ասել է Սիմոնյանը։ Ի պատասխան՝ լրագրողը նշել է․ «Գոնե տարիք հարգեք, դուք ինձնից փոքր եք, որ մեծերը հարց են տալիս, բարի եղեք, կանգնեք, պատասխանեք»։ Սիմոնյանն արձագանքել է լրագրողի դիտարկմանը՝ ասելով․ «Դուք ձեր չափն ընդհանրապես չեք ճանաչում, լրագրող ես, չափդ ճանաչի, գործիդ մնա»։ 

Լիկբեզ՝ երիտասարդ գեներալի համար 

Նախ, պաշտոնյաները պարտավոր են պատասխանել լրագրողների հարցերին, որովհետև իշխանության գործունեության թափանցիկությունը ժողովրդավարության կարևոր հատկանիշներից մեկն է:
Երկրորդ, լրագրողներն, իհարկե, պետք է մնան չափի մեջ, բայց այս դիտողությունն, առաջին հերթին, վերաբերում է իշխանությանը, որովհետև երբ նրանք կորցնում են չափը, դա ուղղակիորեն ազդում է երկրի հեղինակության և անվտանգության վրա:

Վահրամ Բագրատյան